Միշելը Փաշինյանին և Ալիևին հրավիրել է Բրյուսել` հանդիպման
Արտաքին Քաղաքական
ԵԽ նախագահ Շառլ Միշելը հանդես է եկել եռակողմ հանդիպման նախաձեռնությամբ։ Նա առաջարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հոկտեմբերի վերջին հանդիպել Բրյուսելում։
Այս մասին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում լրագրողներին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։
Հիշեցնենք, որ Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան