Միցոտակիսը հաստատել է Հունաստանի պատրաստակամությունն՝ աջակցելու Հայաստանին
Արտաքին ՔաղաքականՀունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հինգշաբթի օրը Գրանադայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկվել են Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, հաղորդում է Հունաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։
«Վարչապետը հայտնել է Հունաստանի լիակատար աջակցությունն ու համերաշխությունը հայ ժողովրդին և հաստատել Հունաստանի պատրաստակամությունն՝ աջակցելու Հայաստանին ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ շրջանակներում»,- հայտնում է մամուլի ծառայությունը։