Գրանադայում բողոքի ցույց է կազմակերպվել՝ ի աջակցություն Արցախի
ՀասարակությունԻսպանիայի տարբեր քաղաքների հայ համայնքների անդամները հոկտեմբերի 5-ին հավաքվել են Գրանադայում՝ իրենց անվերապահ աջակցությունը հայտնելու Արցախի ժողովրդին։ Բողոքի ցույցը, որը կազմակերպվել էր «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության կողմից, նպատակ ուներ իրազեկել մարդկության դեմ Ադրբեջանի հանցագործությունների մասին, դատապարտել Եվրամիության մեղսակցությունը Ադրբեջանի էթնիկ զտումներին և միջազգային անհապաղ միջամտության կոչ անել՝ դադարեցնելու Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանրահավաքը տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպման ժամանակ։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։