«Հրապարակ». Սկզբում՝ մանդատ, հետո՝ դիպլոմ
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Այլ երկրներում, որպես կանոն, բարձրագույն կրթություն ստանում են մինչեւ խորհրդարանի պատգամավոր կամ պաշտոնյա դառնալը, իսկ Հայաստանում հակառակն է: Նիկոլ Փաշինյանի կամքով պատգամավորի մանդատ ստացածներից շատերը նորմալ կրթություն չունեն եւ հիմա պատգամավորի աշխատանքը համատեղում են բարձրագույն կրթական հաստատություններում ուսումնառության հետ:
Զորօրինակ՝ ՔՊ-ական պատգամավորներ Արփի Դավոյանը, Ալխաս Ղազարյանն ու Մարիամ Պողոսյանը ոչ միայն նույն խմբակցության պատգամավորներ են, այլեւ համակուրսեցիներ են։ Նրանք սովորում են Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական կենտրոնի իրավագիտության ֆակուլտետում եւ բավականին պարտաճանաչ դասերի են հաճախում: Թեեւ` ինչո՞վ պետք է զբաղվեին, եթե ԱԺ ողջ քառօրյայի օրակարգը սպառվում է մեկ օրում` առանց նորմալ քննարկումների ու բանավեճերի։
Նշված 3 ՔՊ-ականների կյանքը, սակայն, այնքան հեշտ չէ, որքան թվում է առաջին հայացքից, քանի որ նույն կուրսում է սովորում նաեւ Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանը, ով ՔՊ-ականների կյանքը մղձավանջի վերածելու մեծ մասնագետ է»: