Խարդախությունների մասին խոսելն էլ ՀՀ նախագահի մենաշնո՞րհն է. Անահիտ Բախշյան
Վերջին լուրեր
Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Խարդախությունների մասին խոսելն էլ ՀՀ Նախագահի մենաշնո՞րհն է։
Ուրեմն ՀՀ Նախագահի ականջին հուշում եմ, որ դատախազության պաշտոնյաների հետ իր հանդիպումից, կարծես թե ոչինչ չի փոխվել, որովհետև հոկտեմբերի 31-ին ես լրատվությամբ հաղորդում եմ տվել հանցագործության մասին, սակայն մինչ օրս ոչ դատախազությունից, ոչ՝ ոստիկանությունից որևէ մեկը չի հետաքրքրվել այդ նյութով: Իհարկե, այս հաղորդման մեջ խոսքը չի գնում միլիարդ դրամներով «ատկատներ»-ի մասին, այլ՝ միլիոնների, բայց փաստն այն է, որ ակնհայտ է դառնում պետական այրերի կողմից հովանավորչության երևույթը, ովքեր պարտակում, թաքցնում են դպրոցներում կատարվող պետական բյուջեն մսխելու վերաբերյալ փաստերը»։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)