Իվանիշվիլին մեկնաբանել է Վրաստանում աղմկահարույց ձերբակալությունները
Վերջին լուրեր
Վրաստանում նոյեմբերի 7-ին տեղի ունեցած աղմկահարույց կալանավորումների համար «իրավական հիմքեր» են եղել. հայտարարել է վարչապետ Բիձինա Իվաիշվիլին: Այս մասին տեղեկացնում է Թբիլիսիում Взгляд-ի թղթակիցը:
Իվանիշվիլին նշել է, որ կոնկրետ տեղեկություններ չունի և չի մասնակցում այդ գործընթացներին:
«Դրանք քաղաքական բանտարկություններ չեն»,-ասել է նա և վսահեցրել. «Ամեն ինչ արվելու է օրենքի շրջանակներում»:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի գիշերը կալանավորվել են Պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան, Միացյալ շտաբի պետ Գեորգի Քալանդաձեն և բրիգադի հրամանատար Զազա Շամատավան: Նրանց մեղադրում են ենթականերին ծեծի ենթարկելու մեջ: Պաշտոնյաներին սպառնում է 5-8 տարվա ազատազրկում:
Բաչո Ախալայայի դեմ մեղադրանք է հարուցվել պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով: Այս ձերբակալությունը նախագահ Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժման» պատգամավորները որակում են որպես քաղաքական:
«Դա քաղաքական վրեժ է»,-հայտարարել է պատգամավոր Նուգզար Ցիկլաուրին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)