Neue Zürcher Zeitung. Թուրքիան անցում է կատարում կառավարման նախագահական ձևին
Վերջին լուրեր
Թուրքիայի իշխող կուսակցությունը կոչ է անում երկրի կառավարման համակարգում անցում կատարել նախագահական ձևին: Էրդողանի այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ ապացուցում է Էրդողանի ունեցած նպատակը՝ վարչապետի պաշտոնում իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո ճանապարհ հարթել դեպի երկրի նախագահի աթոռը. գրում է շվեցարական պարբերականը:
Տարիներ շարունակ Թուրքիայի վարչապետը կոնկրետ քայլերով հող էր նախապատրաստում իր երկրում պետության կառավարման նախագահական ձևին նախընտրություն տալու համար:
Երեքշաբթի օրը Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունն առաջին գործնական քայլերն է արել այդ ուղղությամբ: Ինչպես մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է է փոխվարչապետ Բոզդագը, այդ առաջարկն արդեն ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը:
Երկրի նախագահի պաշտոնը, որն այժմ պետության կառավարման խորհրդարանական ձևի պարագայում ավելի շատ ներկայացուցչական և խորհրդանշական դեր է խաղում, նախագահական կառավարման ձևին անցնելուց հետո քաղաքականապես ավելի ամուր դիրքեր կստանա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)