Սյուզի Կենտիկյանը դեկտեմբերի 1-ին կմրցի աշխարհի քառակի չեմպիոնի հետ
Վերջին լուրեր
Դեկտեմբերի 1-ին կկայանա Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանի մենամարտն աշխարհի նախկին քառակի չեմպիոն Կարինա Մորենոնոյի հետ: 10 ռաունդից բաղկացած մենամարտը տեղի կունենա Գերմանիայում:
«Համոզված եմ, որ Կենտիկյանի հետ մենամարտի ժամանակ մրցավարներն արդար կլինեն: Այժմ ես և մարզիչս աշխատում ենք մի քանի թերությունների վրա, որոնք նկատում ենք Կենտիկյանի մոտ պաշտպանվելիս: Դա ծանր պայքար է լինելու, սակայն հույսով եմ, որ տուն կվերադառնամ տիտղոս նվաճած»,- Մորենոնոյի խոսքերը մեձբերում է eastsideboxing.com-ը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)