ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հանդիպումները Մինսկում
Վերջին լուրեր
Նոյեմբերի 6-ին Մինսկում կայացավ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հանդիպումը Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեի հետ:
Փոխըմբռնման և կառուցողական մթնոլորտում անցած զրույցի ընթացքում, որին մասնակցեց նաև Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, անդրադարձ արվեց ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ միջազգային կառույցների շրջանակներում հայ-բելառուսական համագործակցության հետագա զարգացման հարցերին: Կարևորելով երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև փոխգործակցությունը՝ երկուստեք գոհունակություն հայտնվեց նույն օրը Հայաստանի և Բելառուսի ԱԳ նախարարների տեղակալներ Շավարշ Քոչարյանի և Ալեքսանդր Միխնևիչի գլխավորությամբ կայացած խորհրդատվությունների արդյունքների կապակցությամբ:
Հանդիպմանը քննարկվեցին նաև նոյեմբերի 5-ին կայացած հայ-բելառուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստի արդյունքները, ինչպես նաև տնտեսական համագործակցության ակտիվացման, տարբեր բնագավառներում փոխշահավետ համատեղ ծրագրերի իրականացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության և երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցեր:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)