Flydubai-ը դադարեցնում է Իսրայելից և Իսրայել մեկնող բոլոր չվերթները Փաշինյան․ «Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները վերաճել են ռազմավարական գործընկերության» Տիգրան Աբրահամյան․ «Իշխանությունը զբաղված է ապազգային և օտարաշունչ արժեքների ներմուծմամբ» Ավտովթար «Չայնիի» ոլորաններում․ բախվել են «Dodge Dart»-ն ու «Mercedes»-ը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը նույնպես բաց է Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում․ ՀԷՑ-ը հայտնում է հասցեներն ու ժամերը Ռուսաստանը գիշերը հարվածել է Կիևին և Օդեսային․ երկու մարդ տուժել է «Հրապարակ»․ Մանուչարյանի լցակայաններն են փակել «Ժողովուրդ». ԱԺ աշխատակազմում կադրային փոփոխությունները շարունակվում են «Հրապարակ»․ Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան «Ժողովուրդ». Ծառուկյանի հետ կապված անձանց գործերով խուզարկությունների ժամանակ առգրավվել են նաև հյուրերի իրերը «Փաստ». Հայաստանում արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի 

Օսկանյանը դեմ է, որ ուժեղ մարդը ձեռքը խփի սեղանին և հարց լուծի

Վերջին լուրեր

ԱԺ ԲՀԿ–ական պատգամավոր Վարդան Օսկանյանն Facebook սոցցանցի իր էջում գրել է.

«Հայաստանում այսօր առկա կառավարման համակարգը, անկախ մեր կամքից, այնպիսի դրսևորում է ստացել, որ ամբողջությամբ տեղավորվում է կառավարման հոբսյան մոդելի մեջ: Թոմաս Հոբսը իր «Լեվիաթան» (1651) աշխատությունում գովերգում է միահեծան և ուժեղ կառավարչի անհրաժեշտությունը: «Քանի որ մարդիկ գործում են միայն իրենց սեփական շահերից ելնելով,- ասում է նա,- ուստի որքան էլ կառավարիչը դաժան և անարդար լինի, քաղաքացիները պարտավոր են հնազանդ լինել իշխանությանը, այլապես կլինի քաոս»:

Հայաստանում այսօր մեր խնդիրն է անցնել նույն ժամանակարջանի անգլիացի մեկ այլ մտածող Ջոն Լոկի առաջ քաշած կառավարման մոդելին: Լոկը համարում է, որ մարդկանց խառնվածքը և բնավորությունը ձևավորվում են նրանց փորձառությամբ: Ըստ նրա՝ մարդիկ ծնվում են ազատ և հավասար երեք անօտարելի բնական իրավունքներով՝ կյանքի, ազատության և սեփականության: Իշխանության գոյության և գործունեության իմաստը և նպատակն այն է, որ նա պաշտպանի քաղաքացիների այդ իրավունքները, և ձախողելու դեպքում քաղաքացիներն իրավունք ունեն իշխանությունը փոխել:

Լոկի այս գաղափարներն այսօր դրված են աշխարհի բոլոր ժողովրդավարական սահմանադրությունների հիմքում: Նույնը կարելի է ասել Հայաստանի մասին՝ մի տարբերությամբ, որ դրանք մնում են թղթի վրա:

Հայաստանի սահմանադրության հիմքում դրված Լոկի սկզբունքները իրականություն դարձնելու համար անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Այդ փոփոխությունների ճանապարհներից մեկը կառավարման խորհրդարանական համակարգին անցնելն է, որի պարագայում առավել մեծ հնարավորություններ կլինեն քաղաքական համակարգում ստեղծելու հակակշիռներ, առավել թափանցիկ որոշումներ կայացնելու և մեծացնելու որոշում կայացնողների պատասխանատվության բեռը:

Քաղաքական այն համակարգը, որն իր մեջ չի պարունակում հնարավոր ճգնաժամի սերմերը, չի կարող լինել արդար և արդյունավետ: Այսօր մեր համակարգից դա իսպառ բացակայում է: Միայն քաղաքական ճգնաժամերով անցած համակարգը կարող է զարգանալ և կատարելագործվել՝ դրանով իսկ առավել ուժեղ դարձնելով պետությունը:

Մեզ մոտ ուժի և իշխանության ընկալումն ու սահմանումը նույնպես հոբսյան է, որը խեղաթյուրում է օրինական ուժի և իշխանության ժամանակակից հասկացողությունը: Իշխանության ուժը գալիս է ժողովրդից և օրինակարգությունից, այլ ոչ թե վախից և ուժային կառույցներից:

20-րդ դարում ամենակարևոր տրանսֆորմատիվ իրադարձությունները տեղի են ունեցել այնպիսի մարդկանց միջոցով, որոնց ո՛չ արտաքինը, ո՛չ էությունը, ո՛չ գործունեությունը ուժի որևէ դրսևորում չեն ունեցել: Գանդին պայքարել և հաղթել է մի ամբողջ Բրիտանական կայսրության, Մարտին Լյութեր Քինգը՝ խտրականությանը ԱՄՆ-ում, իսկ Նելսոն Մանդելան՝ապարտեիդին Հարավային Աֆրիկայում: Նրանց հաջողության գրավականն ընդամենը եղել է նրանց դատի արդարությունը, ազնվությունը և, իհարկե, ժողովրդի ուժը:

Հաճախ է ասվում, որ մեզ պետք է այնպիսի ուժեղ նախագահ, որը կարողանա ձեռքը խփել սեղանին և հարցեր լուծել: Ես բացարձակապես դեմ եմ այդ մտքին: Մեզ պետք է այնպիսի քաղաքական համակարգ, որը երբեք թույլ չի տա՝ ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ այդ «ուժեղ մարդը» ձեռքը խփի սեղանին և հարց լուծի»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոնդոն-Ստամբուլ չվերթի ժամանակ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ուղևորը կծել է երկու անձի Flydubai-ը դադարեցնում է Իսրայելից և Իսրայել մեկնող բոլոր չվերթներըՓաշինյան․ «Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները վերաճել են ռազմավարական գործընկերության»Աֆղանստանում պակիստանյան հարվածների հետևանքով ինը մարդ է զոհվել Տիգրան Աբրահամյան․ «Իշխանությունը զբաղված է ապազգային և օտարաշունչ արժեքների ներմուծմամբ»Ավտովթար «Չայնիի» ոլորաններում․ բախվել են «Dodge Dart»-ն ու «Mercedes»-ըԹրամփը հայտարարել է Իրանի դեմ հարվածները վերսկսելու անխուսափելի որոշման մասին Axios․ Ռուբիոն պահանջել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իրանի պատվիրակությունը լքի Միացյալ Նահանգները Թրամփ․ Հորմուզի նեղուցի նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողությունը կարող է փոխվել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը նույնպես բաց էԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում․ ՀԷՑ-ը հայտնում է հասցեներն ու ժամերըՌուսաստանը գիշերը հարվածել է Կիևին և Օդեսային․ երկու մարդ տուժել է«Հրապարակ»․ Մանուչարյանի լցակայաններն են փակել «Ժողովուրդ». ԱԺ աշխատակազմում կադրային փոփոխությունները շարունակվում են «Հրապարակ»․ Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան «Ժողովուրդ». Ծառուկյանի հետ կապված անձանց գործերով խուզարկությունների ժամանակ առգրավվել են նաև հյուրերի իրերը «Փաստ». Հայաստանում արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի «Հրապարակ»․ ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը «Փաստ». Բաքվի «դիվանագիտական» շոուները. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում «Ժողովուրդ». Վարչապետը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել պայքարից «Հրապարակ»․ Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են Քննչական «Ժողովուրդ». Իրավապահները կուսումնասիրեն ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումները «Փաստ». Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին Թուրքիան ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է արել հրադադար հաստատել Հայտնաբերվել է մթնոլորտ ունեցող ամենասառը լավային մոլորակը Պուտինը կարող է հանդիպել Սի Ծինփինի հետ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակումԵրևանն ու Թեհրանը քննարկել են քաղաքային կառավարման ոլորտում համագործակցությունըՈւրախությամբ հայտարարում եմ, որ ամերիկյան վերջին զորքերը լքում են Իրաքը․ Դոնալդ ԹրամփԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմ Կենտրոնական Եվրոպայի խոշորագույն լճերից մեկի ջրի մակարդակը մոտեցել է նվազագույնինՓաշինյանի գլխավորությամբ՝ ԱԽ նիստ. Ռուսաստանը ողորմություն չի մուրալու. Պուտին (տեսանյութ) Ռուսաստանը հերքել է քաղբանտարկյալների գոյությունը«ՎԱԶ 2105»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համարՀՀ-ի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի հետ կապված կառավարմանն առնչվող հարցերՎարչապետը Երևանում ներկա է գտնվել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացմանըՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԱրցախ TV-ն վերազինվում է և կվերադառնա նոր նախագծերով Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է ԿիպրոսՌուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՀռոմՄարդկանց համոզել էին վիզաների ազատականացման հարցում, հետո փուչիկը պայթեց․ Եվրոպան ասաց՝ դեռ վաղ է (տեսանյութ) ՆԳՆ մամուլի քարտուղարն անդրադարձել է Շենգավիթում տղամարդու ձերբակալման տեսանյութինԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համարԱշխատանքային կենսաթոշակի նշանակման որոշումները կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով․ ՄՍԾԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելՀարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոցՖրանսիան և Իսպանիան կողջունեն Մեծ Բրիտանիայի վերադարձը ԵՄՀՀ ՊՆ- ն հայտարարություն է տարածելԱՀԱԶԱՆԳ․ Եկեղեցին չկարողացան քանդել, հիմա նոր թափով են անցել հարձակման․ Եսայան (տեսանյութ) Քրիստա Փայքի մահապատիժը չի հետաձգվի. վերջինս կենթարկվի մահապատժի մահաբեր ներարկման միջոցով Հայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ Շվիդկոյ
Ամենադիտված