World Travel Market ցուցահանդեսից դուրս են բերվել Ադրբեջանի հակահայկական բնույթի նյութերը
Վերջին լուրեր
Լոնդոնում նոյեմբերի 5-ին մեկնարկած «World Travel Market» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցության վերաբերյալ Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հայտարարությունը հիվանդ երևակության արգասիք է: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակից։
Տեղեկատվության խեղաթյուրմամբ այս հայտարարության համաձայն՝ «համապատասխան միջոցների ձեռնարկմամբ պետք է կասեցվեր մասնակից 7 զբոսաշրջային ընկերություններից Արցախի մասնակցությունը, ինչպես նախորդ անգամները»:
Ցուցահանդեսին ներկայացված են ոչ թե 7, այլ 11 հայկական զբոսաշրջային ընկերություններ, իսկ Արցախի մասնակցության դեմ նախկինում երբեք խոչընդոտ չի եղել՝ չհաշված ադրբեջանական ավանդական վայրահաչությունը և Փարիզում տաղավարի վնասման փաստը, ինչը և արագ վերականգնվեց:
Լոնդոնում հայկական միասնական տաղավարի ներքո Արցախի Հանրապետությունը բնականոն հունով շարունակում է ներկայանալ ցուցահանդեսին: Ինչպես միշտ, տաղավարն արժանանում է բարձր ուշադրության այցելուների ու մասնակիցների կողմից:
Ավելին, ցուցահանդեսից հայկական պատվիրակության պահանջով դուրս են բերվել ադրբեջանական բոլոր տեսակի հակահայկական քարոզչական բնույթի նյութերը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)