ԼՂ-ից բռնի տեղահանվածներին այս պահի դրությամբ կառավարությունը հատկացրել է շուրջ 100 միլիոն դոլար
ՀասարակությունԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին եւ եղբայրներին աջակցելու համար այս պահի դրությամբ կառավարությունը տարբեր ծրագրերով հատկացրել է շուրջ 100 միլիոն դոլար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ գումարների մի մասն արդեն իսկ հասել է հասցեատերերին, մյուս մասը կհասնի առաջիկա ամիսներին, տարբեր ծրագրերի շրջանակներում»,-գրել է նա: