«Ժառանգությունը» պաշտոնական առաջարկի դեպքում կքննարկի ԲՀԿ-ի նախաձեռնությունը
Վերջին լուրեր
Երեկ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հանդես էր եկել հայտարարությամբ և ներկայացրել իր կուսակցության մոտեցումներն առաջիկա նախագահական ընտրությունների և երկրի կառավարման համակարգի վերաբերյալ։
Հայտարարությունում շեշտվում է կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու անհրաժեշտությունը և այդ կապակցությամբ ԱԺ-ում 100% համամասնական ընտրակարգին անցնելը։ Ըստ այդմ, ԲՀԿ-ն կսկսի խորհրդակցությունները քաղաքական ուժերի հետ։
«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց, որ կուսակցությունն այս պահին որևէ նման առաջարկ չի ստացել: «Երբ նման առաջարկ պաշտոնապես կլինի անպայման կքննարկենք»,-նշեց Խուրշուդյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)