Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ին Հեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն 

Արմեն Աշոտյանն այցելել է Լոռու մարզ

Վերջին լուրեր

կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հերթական մարզային այցելությունը Լոռու տարածաշրջան էր, որտեղ նախարարը մասնակցել է Ալավերդի քաղաքի թիվ 5 ավագ և Շահումյան գյուղի միջնակարգ դպրոցներում նախակրթարանների բացման արարողությանը:

Արմեն Աշոտյանը շնորհավորել է լոռեցիներին նախակրթարանների բացման կապակցությամբ` նշելով, որ վերջին տարիներին նախարարության իրականացրած ծրագրերը հասել են որոշակի հաջողությունների, ինչի վառ ապացուցն է 2012 թվականին Լոռու մարզի 14 համայնքում 20 նախակրթարանի բացումը, որոնցում ընդգրկված է շուրջ 450 երեխա: «Այն համայնքները, որտեղ բացակայում են մանկապարտեզներ, և առկա է երեխաների նախնական կրթության խնդիր, ծրագիրը կկրի շարունակական բնույթ, եթե, իհարկե, առկա է նաև համայնքի շահագրգռվածությունը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ինչքան վաղ է երեխան հաճախում որևէ ուսումնական հաստատություն, այնքան ավելի լավ է նա սովորում և ավելի կիրթ է: Մեր խնդիրն է` ստեղծել հավասար մեկնարկային պայմաններ բոլոր երեխաների համար` անկախ նրանց բնակության վայրից»,-նշել է Արմեն Աշոտյանը: Անդրադառնալով նախակրթարանների կահավորման խնդրին` նախարարն ընդգծել է, որ նշված հարցը ոչ միայն լուծված է, այլև բոլոր դպրոցահեն նախակրթարաններն օրենքով սահմանված կարգով ստանալու են համապատասխան ֆինանսավորում` մեկ աշակերտի թվով շուրջ 80 000 դրամ: Ըստ նախարարի` համայնքային ենթակայությամբ գործող մանկապարտեզներին, սակայն, գործող օրենսդրական դաշտը թույլ չի տալիս պետական բյուջեից հատկացումներ ստանալ: «Իհարկե, այստեղ ևս մենք մատնանշում ենք համապատասխան օրենսդրական փոփոխությունների խնդիր, քանի որ առկա է կրթության ապակենտրոնացման խնդիր` տարբեր շահառուներ և պատասխանատուներ կան կրթության ոլորտում, որը դժվարացնում է միասնական պետական քաղաքականության իրականացումը»,-ընդգծել է Արմեն Աշոտյանը:

Նախարարի փոխանցմամբ` կրթության ոլորտի հաջողված ծրագրերից է նաև ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանցի ընդլայնումը. «Հատուկ կարիքներով երեխաներն ունեն կրթություն ստանալու և հասարակության լիարժեք անդամը լինելու իրավունք, այդ իսկ պատճառով պետությունը պարտավորվել է մեր բոլոր երեխաներին ներառել կրթական համակարգի մեջ` յուրաքանչյուրին տալով իրեն համապատասխան կրթություն և դաստիարակություն»,-նշել է նախարարը: Արմեն Աշոտյանի հաջորդ այցը Լոռու մարզի տարածաշրջանային պետական քոլեջ էր, որտեղ նախարարը շրջել է լսարաններում, ծանոթացել քոլեջի նյութատեխնիկական բազային և հնարավորություններին, զրուցել ուսանողների հետ: «Մենք ունենք հաջողություններ նաև մասնագիտական կրթական ոլորտում, որի օրինակներից մեկն է Լոռու մարզի պետական տարածաշրջանային քոլեջը, որը կայուն, բարձրորակ հաստատության է վերածվել` շնորհիվ ՀՀ կառավարության լրացուցիչ ներդրումների, միջազգային աջակցության` վերանորոգում, բարեկարգումներ, վերազինում, նոր մասնագիտություններ, դեպի աշխատաշուկա միտված կրթական ծառայություններ»,-ընդգծել է նախարարը: Մարզային այցելության շրջանակում Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել նաև Հ. Թումանյանի անվան Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի գիտխորհրդի անդամների և ուսանողների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթական համակարգի մի շարք խնդիրներ: «Բարձրագույն կրթական համակարգում այսօր կատարվում են լուրջ խորքային փոփոխություններ, և պետական քաղաքականությունը, առաջադեմ լինելով հանդերձ, երբեմն տեղերում բախվում է դիմադրության, և բարեփոխումների իրականացման արագությունը չի բավարարում ոչ կրթության պատասխանատուներին, ոչ էլ հասարակությանը: Վերոնշյալ ոլորտում առկա են կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, ինչպես նաև կրթության որակի բարձրացման և կրթական ժամանակակից ծրագրերի մատուցման խնդիրներ, որոնք իրենց լուծումը պետք է ստանան, այդ թվում նաև տեղական աջակցության շնորհիվ»,-դիմելով գիտխորհրդի անդամներին` նշել է նախարարը` անդրադառնալով բարձրագույն կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի խնդիրներին: «Կան սկզբունքային հարցեր, որոնք մտահոգում են և մեզ, և հանրությանը: Խնդիրներից մեկը կրթական ոլորտի կոռուպցիոն երևույթների առկայության աստիճանն է: Իհարկե, մի կողմից մեր բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ գերագնահատման խնդիր կա կրթական ոլորտի կոռուպցիայի հասարակական ընկալման մեջ, մյուս կողմից, սակայն, ակնհայտ է, որ այդ երևույթները կան, և նրանց նվազեցման արագությունը մեզ նույնպես չի բավարարում: Կրթության որակ և կրթական ոլորտի կոռուպցիա հասկացությունները շաղկապված են հակադարձ համեմատական սկզբունքով: Հետևաբար, որքան ավելի բարձր որակի կրթություն մատուցենք մեր բուհերում, այնքան ցածր կլինեն կրթական ոլորտի կոռուպցիոն ռիսկերը»,-փաստել Արմեն Աշոտյանը` որպես ոլորտի առաջնային խնդիրներ անդրադառնալով կրթության որակի, ինչպես նաև կրթական ծառայությունների մատչելիության հարցերին: «Այսօր մեր բուհերում սովորելու համար ուսանողների զգալի մասը ստիպված է վճարել, և ոչ բոլոր ընտանիքներն են ի վիճակի այսօր նույն թեթևությամբ կրել կրթական ծառայությունների դիմաց վճարման պարտականությունը: Պետության կողմից այս ասպարեզում նույնպես հստակ քաղաքական բանաձև է բարձրաձայնված, ըստ որի` ոչ մի լավ սովորող ուսանող ուսման վարձի պատճառով դուրս չպետք է մնա բուհից: Ըստ այդմ, կառավարության որոշմամբ անապահովության սանդղակով համապատասխան միավորներ հավաքած ընտանիքների ուսանող երեխաները 2013 թվականի սեպտեմբերի մեկից հնարավորություն կունենան սովորելու 50-100% ուսման վարձի փոխհատուցման սկզբունքով: Բացի այդ, ներբուհական ուսման վարձերի զեղչերը դրվելու են կանոնակարգման օբյեկտիվ չափանիշների և հիմքերի վրա: Մշակվում է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով կանոնակարգվելու է բուհին վերապահված զեղչեր անելու իրավունքը, հստակ ամրագրվելու և ընդլայնվելու են սոցիալական այն խավերը, այն ուսանողները, որոնց այդ զեղչը ֆիքսված չափով հասանելի կլինի, և այս գործընթացը նույնպես կդառնա առավել թափանցիկ, օբյեկտիվ և կապված չի լինի անձի կամ կառույցի բարեհաճ վերաբերմունքից»,-նշել է Արմեն Աշոտյանը և հավելել, որ լավ սովորել ցանկացող ուսանողներին աջակցման նպատակով ուսանողական վարկերի տրամադրման յուրովի մեխանիզմ է մշակվում, որը, ըստ նախարարի, կներդրվի մոտ ապագայում:

Հանդիպման ընթացքում Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև պետական բուհերի, այդ թվում նաև Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հնարավոր խոշորացման խնդիրներին` նշելով, որ բուհերի խոշորացման գործընթացն անխուսափելի է, որի իրականացման համար, ըստ նախարարի, հիմք են հանդիսանալու օբյեկտիվ ստեղծված պատճառները, մասնավորապես, գիտամանկավարժական ներուժի խոշորացման և կենտրոնացման, ֆինանսական արդյունավետ կառավարման, բնակչության քանակին համապատասխան ուսումնական հաստատություններ ունենալու և այլ խնդիրներ: «Վանաձորի նման խոշոր քաղաքում վաղուց ժամանակն է ունենալ պետական համալսարան` ստեղծելով իրականում մայր բուհ, որը կկենտրոնացնի մարզի ողջ պրոֆեսորադասախոսական ներուժը և և կսպասարկի մարզի տնտեսական և հասարակական շահերը»,-եզրափակել է նախարարը: Հանդիպման ընթացքում Արմեն Աշոտյանը պատասխանել է նաև ուսանողներին, պրոֆեսորադասախոսական կազմին հուզող հարցերին և ծանոթացել վերջիններիս ներկայացրած առաջարկություններին: Կայացած միջոցառումներին և հանդիպումներին ներկա էին նաև ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Լոռու մարզի մարզպետ Արթուր Նալբանդյանը և այլ պաշտոնատար անձինք:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է
Ամենադիտված