Այսօր Ադրբեջանի կողմից գերեվարված Վագիֆ Խաչատրյանի դատն է
ԻրավունքԱյսօր՝ հոկտեմբերի 13-ին, Բաքվում տեղի կունենա Ադրբեջանի կողմից ապօրինի գերեվարված Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը։
Հիշեցնենք, հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առևանգել էին վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ Ադրբեջանից հայտնել էին, որ Խաչատրյանը «գտնվում էր միջազգային հետախուզման մեջ»։
Բաքվում նրան մեղադրում են «ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության մեջ», իբր հանցագործությունը կատարվել է 1991 թվականի դեկտեմբերին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը՝ 3 ամիս ժամկետով։