Որպես անհետ կորած որոնվող 25-ամյա տղայի դին հայտնաբերվել է Վանաձոր քաղաքի արհեստական լճակում
ՀասարակությունԱյսօր՝ հոկտեմբերի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի՝ ժողովրդին հայտնի Արհեստական լճում դի է նկատվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Բազումի բաժնի պետ Դավիթ Պետրսյանն ու ոստիկանության Տարոնի բաժնի պետ Արսեն Աղումյանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ: Ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները լճից դուրս են բերել դին:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։