Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը հնչեցնողը հայտնաբերվել է Լվովյան փողոցի շենքերից մեկում
ԻրավունքՈստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 12-ին Լվովյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 75-ամյա Աշոտ Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանական ծառայությունից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: