25-ամյա վարորդը Mercedes-ով հարվածել է շանն ու բախվել երկաթե արգելապատնեշին. կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ՝ 25-ամյա Գարիկ Խ.-ն, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 86 կմ հատվածում հարվածել է շանը, կորցրել ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթյա արգելապատնեշներին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 41-ամյա Լիլիթ Պ.-ն բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը