Օրակարգում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապատրաստումն է՝ վերջնականապես վերջ դնելու այս երկարամյա հшկամարտությանը. Պուտին
ՍպորտՄոսկվան պատրաստ է բանակցություններ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ հակամարտությունը կարգավորելու համար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։
«Օրակարգում խաղաղության պայմանագրի նախապատրաստումն է՝ վերջնականապես վերջ դնելու այս երկարամյա հակամարտությանը։ Ռուսական կողմը, իհարկե, պատրաստ է մեր գործընկերներին աջակցություն ցուցաբերել այդ հարցում։ Մասնավորապես, մենք համաձայն ենք Մոսկվայում, անհրաժեշտության դեպքում, ցանկացած ձևաչափով բանակցություններ կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների և փորձագետների միջև»,- Պուտինի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով, Ռուսաստանը կօգնի ապահովել, որ այդ բանակցություններն ավարտվեն խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան