«Արքայական ակումբում» «վնասվածքների սերիան» շարունակվում է
Վերջին լուրեր
Գոնսալո Իգուայինը հերթական խնդրի առջև կանգնեցրեց «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիուին: Հարձակվողը Չեմպիոնների լիգայի շրջանակներում երեկ տեղի ունեցած «Ռեալ»-«Բորուսիա» խաղի ժամանակ վնասվածք էր ստացել և դաշտում իր տեղը զիջել Խոսե Կալյեխոյին: Նշենք, որ օրեր առաջ վնասվածք էր ստացել նաև Քարիմ Բենզեման, ինչի հետևանքով ֆրանսիացին չէր հայտավորվել դորտմունդցիների հետ խաղին:
Արդյունքում Իսպանիայի առաջնությունում «Լևանտեի» հետ խաղից առաջ Ժոզե Մուրինիուն զրկվեց երկու հարձակվողից, որի մասին պորտուգալացին ինքը հաստատեց մամլո ասուլիսի ժամանակ. տեղեկացնում է marca.com-ը:
Նշենք, որ ակումբի պաշտոնական գծում շարունակում են բացակայել Մարսելոն և Կուենտրաուն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)