Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-15-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով
ՀայաստանԵրևանում հոկտեմբերի 13-ի ցերեկը, հոկտեմբերի 14-ին, 15-ին, 17-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 16-ին կլինի կարճատև անձրև և ամպրոպ։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-15-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, հոկտեմբերի 16-ի ցերեկը՝ նույնքան կնվազի։
Մարզերում հոկտեմբերի 13-ի ցերեկը, հոկտեմբերի 14-ին, 15-ին, 17-ին, 18-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։
Հոկտեմբերի 16-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ:
Լեռնային Ղարաբաղում հոկտեմբերի 13-ին և 14-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։