Հղի Քորթնի Քարդաշյանը լուսանկարվել է լատեքսային ներքնազգեստով
ԼուսանկարներՀեռուստաաստղ և մոդել Քորթնի Քարդաշյանը դարձել է Vanity Fair ամսագրի նոր համարի դեմքը։ Լուսանկարները հայտնվել են Instagram-ում։
Կադրերում 44-ամյա Քորթնի Քարդաշյանը, ով այժմ իր ամուսնու՝ Թրևիս Բարքերի հետ սպասում է չորրորդ երեխային, կեցվածք է ընդունել սև լատեքսային ներքնազգեստով։
Հունիսի կեսերին Քորթնի Քարդաշյանը հայտարարեց, որ երեխայի է սպասում Blink-182 թմբկահար Թրևիս Բարքերից, ում հետ ամուսնացած է 2022 թվականի գարնանից։
Հուլիսի սկզբին աստղի մտերիմներից մեկը Daily Mail-ի լրագրողներին ասել էր, որ Քորթնին մտադիր է միլիոններ վաստակել իր դեռևս չծնված երեխայի միջոցով: Նա պարզաբանել է, որ մոտ ապագայում աստղը նախատեսում է ընդլայնել իր Poosh և Lemme ապրանքանիշերի շարքը՝ ավելացնելով տեսականուն վիտամիններ, մանկական հագուստ և այլ ապրանքներ ապագա մայրերի ու երեխաների համար։