«Գանձասար»-ը հաղթանակ տոնեց, «Բանանց»-ը ոչ ոքի խաղաց
Վերջին լուրեր
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում այսօր ավարտվեց երկու հանդիպում, որոնց շրջանակներում «Բանանցը» հյուրընկալեց «Շիրակին», «Գանձասարը»` «Փյունիկին»:
«Բանանց»-«Շիրակ» հանդիպումը խաղաղ ելք ունեցավ և ավարտվեց 1:1 հաշվով: Առաջինը հաշվի մեջ առաջ անցան «Շիրակի» ֆուտբոլիստները` հանդիպման 52-րդ րոպեին 11 մետրանոց հարվածից գոլի հեղինակ դարձավ Անդրանիկ Բարիկյանը: Իսկ խաղավարտին`24-րդ րոպեին, Արտակ Դաշյանը հավասարեցրեց հաշիվը:
Նշենք, որ «Բանանցը» հանդիպումն ավարտեց 10 հոգով. երկրորդ դեղին քարտը ստանալով 75-րդ րոպեին Արտաշես Առաքելյանը հեռացվեց խաղադաշտից:
«Գանձասար»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվեց տան տերերի հաղթանակով նվազագույն 1:0 հաշվով: Հանդիպման միակ գոլը 80-րդ րոպեին հեղինակեց Յամադու Կեյտան:
Նշենք, որ այսօր տեղի կունենա ևս մեկ հանդիպում` «Ուլիսը» կհյուրընկալի «Արարատին»: Խաղը կմեկնարկի 18:00-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)