ԲՀԿ-ի նախաձեռնությամբ ակնառու կլինի քաղաքական դաշտի բոլոր խաղացողների իրական դեմքը. ՀՀԿ խոսնակ
Վերջին լուրեր
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է ԲՀԿ նախաձեռնությանը։ ՀՀԿ խոսնակի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Կառավարման խորհրդարանական համակարգի անցման առաջարկություններով հանկարծահաս հանդես եկողների հետևում չտեսնել մարդկանց, որոնք որևէ այլ կերպ, սեփական դեմքով, առանց շղարշվելու իշխանության գալու հնարավորություն չունեն, առնվազն քաղաքական կարճատեսություն է: Սա ավելի քան ակնհայտ է:
Պարզունակ քայլ է և ակնհայտ՝ որտեղ մշակված: Իսկ հետագա զարգացումներն իրականում քաղաքական ուժերի ու հոսանքների համար շատ ավելի նման կլինեն դիմակազերծման մի գործընթացի. հիմա արդեն ավելի ակնառու կլինի քաղաքական դաշտի բոլոր խաղացողների իրական դեմքը՝ հետևելով այս հարցի շուրջ նրանց քայլերին», -ասված է Շարմազանովի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հանդես էր եկել հայտարարությամբ և ներկայացրել իր կուսակցության մոտեցումներն առաջիկա նախագահական ընտրությունների և երկրի կառավարման համակարգի վերաբերյալ։
Հայտարարությունում շեշտվում է կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու անհրաժեշտությունը և այդ կապակցությամբ ԱԺ-ում 100% համամասնական ընտրակարգին անցնելը։ Ըստ այդմ, ԲՀԿ-ն կսկսի խորհրդակցությունները քաղաքական ուժերի հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)