Քսենյա Սոբչակ.«Ես վաղուց համակերպվել եմ այն մտքի հետ, որ ոչ ոք չի ամուսնանա ինձ հետ»
Վերջին լուրեր
Քսենյա Սոբչակը, ով օրերս նշեց իր 31 ամյակը, անսպասելի խոստովանություն է արել։ Պարզվում է՝ հեռուստահաղորդավարուհին անգամ հույս չունի, որ երբևէ կամուսնանա։ Այդ մասին Քսենյան խոստովանել է հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ։ «Ես արդեն վաղուց համակերպվել եմ այն մտքի հետ, որ ոչ ոք ինձ կնության չի առնի։ Այդ պատճառով էլ ես ուղղակի անում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս և վայելում եմ կյանքը»,-ասել է հաղորդավարուհին։ Նա նաև պատմել է, թե ինչպես է հայտնվել հեռուստատեսությունում։ Պարզվում է՝ դա եղել է պատահական։
«Ինձ զանգեցին գիշերվա մեկին և ասացին. «Դուք պետք է գաք հենց հիմա»։ 3 շաբաթից պետք է եթեր հեռարձակվեր նախագիծը և նրանք այդպես էլ չէին կարողանում գտնել հարմար թեկնածու։ Ես արագ փոխվեցի և գնացի հեռուստաընկերություն։ Քաստինգն անցկացվեց ողջ գիշեր, իսկ հաջորդ օրը ես արդեն աշխատանք ունեի»,- պատմել է Սոբչակը։ Այս մասին գրում է glamurchik.tochka.net-ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)