Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ին Հեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն 

«Առաջ Հայաստան»՝ 5 000, «Հավատանք, որ փոխենք»՝ 10 000

Վերջին լուրեր

Այսօր առավոտյան Նոյեմբերյանից տաքսիով գալիս էի Երևան: Չնայած կիսաքնած վիճակիս՝ ուշադրությունս գրավեց ռադիոյով հնչող ադրբեջանական մուղամը: Դեռ չէի հասցրել վարորդից հարցնել, թե ինչու է լսում այդ երաժշտությունը, երբ սկսվեց լրատվական թողարկում հիշեցնող մի հաղորդում: Վարորդը կլանված լսում էր այդ լուրերը: Երբ հարցրեցի, թե ինչի համար է լսում ադրբեջանական լուրեր, նա պատասխանեց. «Սրանց լուրերն եմ լսըմ, հետո մեր «Հայլուր»-ն եմ նայըմ, երկուսը տալիս եմ իրարով, թացուչորը անջատըմ եմ իրարից ու տենց փորձըմ եմ հասկանամ՝ ինչ ա կատարվըմ»:

Փաստորեն գյուղացին չի հավատում «Հայլուրի» Հայաստանին: Համատարած տիրող այն կարծիքը, թե իշխանական քարոզչամեքենային հաջողվում է հիմարեցնել գյուղացուն, և առհասարակ` ՀՀ քաղաքացուն, չի համապատասխանում իրականությանը: Քաղաքացին հստակ գիտակցում ու հասկանում է, թե ինչ է կատարվում իր շուրջ:

Այս մտորումների մեջ էի, երբ հանկարծ «աչքս ծակեցին» մեքենայի մեջ փակցված 2 կրծքանշաններ՝ «Առաջ Հայաստան» և «Հավատանք, որ փոխենք» գրառումներով: Մեղմ ասած` հիասթափվում էի, երբ ուշադիր նայելով տեսա, որ «Առաջ Հայաստան» գրառմամբ կրծքանշանի վրա գրված է 5000, իսկ «Հավատանք, որ փոխենք»-ի վրա` 10000:

Այսպիսով՝ ՀՀ քաղաքացին ծաղրում է իրեն կաշառք առաջարկողին կամ տվողին: Ասում են՝ հեղափոխությունները սկսվում են, երբ քաղաքացին սկսում է ծաղրել իշխանություններին: Իսկ այն, որ քաղաքացին սկսել է ծաղրել իշխանություններին, օրեցօր ակնհայտ է դառնում:

Քիչ անց մենք մտանք գյուղերից մեկը՝ ևս մեկ ուղևոր վերցնելու: Գյուղում մեծ շինարարություն էր ընթանում: Տեսնելով շինարարությունը՝ ուղևորներից ավագը և վարորդը երկխոսության բռնվեցին.

- Էս ի՞նչ են սարքըմ:
- Գիդեմ վոչ, բայց լավ վենձ շինարարություն ա:
- Հա, սա ծրագրով կըլի:

Սովորաբար ծրագիր ասելով նկատի են ունենում արտասահմանյան դրամաշնորհային ծրագրերով իրականացվող աշխատանքները: Սրանից կարող ենք հետևություն անել, որ այս իշխանություններից գյուղացու միակ հույսը ընտրությունից ընտրություն տրվող այդ 5000-ն ու 10000-ն են: Գյուղացին չի հավատում, որ այս իշխանությունները կարող են նախաձեռնել այդպիսի լայնածավալ շինարարություն, այն էլ՝ սահմանամերձ գյուղական տարածքներում:

Ուղևորներից մեկը երկրորդ դասարանում սովորող մի երեխա էր: Նրան հարցրեցին.

- Որ մեծանաս, ի՞նչ տիս դառնալ:
- Միլիցա:
- Միլիցեն ինչի՞դ ա պետքը (զարմացան վարորդն ու ավագ ուղևորը)։
- Որ ավտոներին կանգնացնեմ ու կարգ հաստատեմ:
- Հա բայց գիտե՞ս էդ ձևի մլիցա դառնալը ինչ թանկ հաճույք ա...

Երեխան զարմացած հայացքով նայեց նրանց և լռեց՝ երևի հիշելով Վլադիմիր Գասպարյանի ոգեշունչ ելույթները արդարամիտ, հանրությանը իրապես ծառայող ոստիկանների մասին: Փաստորեն Վլադիմիր Գասպարյանը պետք է հաշվի առնի, որ այդ ոգեշունչ ելույթները ազդում են միայն մինչև 8 տարեկան երեխաների վրա, իսկ բարեփոխված ոստիկանական համակարգին ոչ ոք չի հավատում: Չափահաս քաղաքացու համար ոստիկանը դեռևս մնում է «մլիցա», իսկ ճանապարհային ոստիկանը՝ «գայիչնիկ»: 

Քիչ անց մեր ավագ ուղևորը սկսեց գանգատվել, որ իր թոռնուհին 6 քննություն է տվել, և որ 5-ը 100-ից 100 է ստացել, իսկ վերջինը դիտմամբ 65 են նշանակել, որպեսզի անվճար չլինի: Քաղաքացին այլևս կրթական ոլորտում բարեփոխումներին չի հավատում:

Ես ձեզ ներկայացրեցի Նոյեմբերյան-Երևան մայրուղու սկզբնամասի 30 կիլոմետրը, մնացած ճանապարհին, ցավոք, սովորության համաձայն, ես քնած էի, բայց վստահ եմ, որ պարզ ու հասարակ գյուղացին ճշգրիտ տվել է Հայաստանի Հանրապետության ներկայիս տնտեսական, սոցիալական, քաղաքական և իրավական գնահատականը:

Այս պարագայում առաջիկա ընտրություններին իշխանությունների վերարտադրման դեպքում երկու տարբերակ կա. կամ ընտրությունները կեղծված են, կամ ՀՀ բնակչությունը մազոխիստ է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է
Ամենադիտված