Պետբյուջեից 15 մլն դրամի օգնություն բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքների՞ն
Վերջին լուրեր
Facebook-ի օգտատեր Վախթանգ Սիրադեղյանն իր էջում գրել է.
«2013թ. պետբյուջեից ՀՀ նախագահին, ՀՀ ԱԺ նախագահին, ՀՀ վարչապետին և նրանց ընտանիքի անդամներին ՀՀ ֆինանսների և առողջապահության նախարարների համատեղ հրամանի հիման վրա տրամադրվելու է գումարային 15 մլն դրամի օգնություն առողջության պահպանման ծախսերի համար (ՀԺ): Հիշենք, որ խոսքը աղքատ մարդկանց մասին չէ՝ երկրում աղքատ մարդկանց հսկայական առատության պայմաններում: Այս նյութը կարդալով հիշեցի Գերմանիայի՝ հիմա արդեն նախկին կանցլերներից մեկի պատմությունը. նա ամուսնալուծված էր և աշխատավարձից ալիմենտ էր վճարում կնոջը: Այդ կանցլերը հրաժարվել էր պետության կողմից իրեն տրամադրված երեք սենյականոց բնակարանից և այդ գումարի սահմաններում վարձել էր մեկսենյականոց՝ խնայված մասն ալիմենտին ուղղելու համար: Եթե հանկարծ նման բան պատահեր մեզ մոտ, ապա կարծում եմ, որ ալիմենտի գումարը ևս առանձին տողով կներառվեր պետբյուջեում»։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)