Նոր նշանակումներ՝ գլխավոր դատախազի հրամանով
Վերջին լուրեր
Այսօր ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Գևորգ Երեմյանը նշանակվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով Շենգավիթ վարչական շրջանի դատախազի պաշտոնից, այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազության կայքը:
Իսկ Շենգավիթ վարչական շրջանի դատախազ է նշանակվել Արթուր Դավթյանը՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնից:
ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ է նշանակվել Լևոն Չարխիֆալակյանը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)