Վենեսուելայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել, կան ավերածություններ 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ» Berliner Zeitung․ Ֆոն դեր Լայենի դեմ ստուգում են սկսել՝ Զելենսկու հետ նամակագրության պատճառով Իսրայելը մտադիր չէ զորքերը դուրս բերել Հարավային Լիբանանից Հրդեհ՝ Երևանի Վարդաշեն 6-րդ փողոցում. տարհանվել է 12 քաղաքացի Մերց. ՌԴ-ի հետ խաղաղության բանակցությունների ժամանակը դեռ կգա Մեկ օրում Հորմուզով անցել է շուրջ 72 նավ. Ռայթ ՈւԵՖԱ-ն շնորհավորել է Լիոնել Մեսսիի 39-ամյակը «Իրավունքը պետք է գերակայի». Արամ Վարդևանյանը՝ ընտրությունների հարցով ՍԴ նիստին ընդառաջ Հոսպիտալացվել է 1,5 տարեկան երեխա 

«Առաջ Հայաստան»՝ 5 000, «Հավատանք, որ փոխենք»՝ 10 000

Վերջին լուրեր

Այսօր առավոտյան Նոյեմբերյանից տաքսիով գալիս էի Երևան: Չնայած կիսաքնած վիճակիս՝ ուշադրությունս գրավեց ռադիոյով հնչող ադրբեջանական մուղամը: Դեռ չէի հասցրել վարորդից հարցնել, թե ինչու է լսում այդ երաժշտությունը, երբ սկսվեց լրատվական թողարկում հիշեցնող մի հաղորդում: Վարորդը կլանված լսում էր այդ լուրերը: Երբ հարցրի, թե ինչի համար է լսում ադրբեջանական լուրեր, նա պատասխանեց. «Սրանց լուրերն եմ լսըմ, հետո մեր «Հայլուր»-ն եմ նայըմ, երկուսը տալիս եմ իրարով, թացուչորը անջատըմ եմ իրարից ու տենց փորձըմ եմ հասկանամ՝ ինչ ա կատարվըմ»:

Փաստորեն գյուղացին չի հավատում «Հայլուրի» Հայաստանին: Համատարած տիրող այն կարծիքը, թե իշխանական քարոզչամեքենային հաջողվում է հիմարեցնել գյուղացուն, և առհասարակ ՀՀ քաղաքացուն, չի համապատասխանում իրականությանը: Քաղաքացին հստակ գիտակցում ու հասկանում է, թե ինչ է կատարվում իր շուրջ:

Այս մտորումների մեջ էի, երբ հանկարծ «աչքս ծակեցին» մեքենայի մեջ փակցված 2 կրծքանշաններ՝ «Առաջ Հայաստան» և «Հավատանք, որ փոխենք» գրառումներով: Մեղմ ասած, հիասթափվում էի, երբ ուշադիր նայելով տեսա, որ «Առաջ Հայաստան» գրառմամբ կրծքանշանի վրա գրված է 5000, իսկ «Հավատանք, որ փոխենք»-ի վրա՝ 10000:

Այսպիսով՝ ՀՀ քաղաքացին ծաղրում է իրեն կաշառք առաջարկողին կամ տվողին: Ասում են՝ հեղափոխությունները սկսվում են, երբ քաղաքացին սկսում է ծաղրել իշխանություններին: Իսկ այն, որ քաղաքացին սկսել է ծաղրել իշխանություններին, օրեցօր ակնհայտ է դառնում:

Քիչ անց մենք մտանք գյուղերից մեկը՝ ևս մեկ ուղևոր վերցնելու: Գյուղում մեծ շինարարություն էր ընթանում: Տեսնելով շինարարությունը՝ ուղևորներից ավագը և վարորդը երկխոսության բռնվեցին.

- Էս ի՞նչ են սարքըմ:

- Գիդեմ վոչ, բայց լավ վենձ շինարարություն ա:

- Հա, սա ծրագրով կըլի:

Սովորաբար ծրագիր ասելով նկատի են ունենում արտասահմանյան դրամաշնորհային ծրագրերով իրականացվող աշխատանքները: Սրանից կարող ենք հետևություն անել, որ այս իշխանություններից գյուղացու միակ հույսը ընտրությունից ընտրություն տրվող այդ 5000-ն ու 10000-ն են: Գյուղացին չի հավատում, որ այս իշխանությունները կարող են նախաձեռնել այդպիսի լայնածավալ շինարարություն, այն էլ՝ սահմանամերձ գյուղական տարածքներում:

Ուղևորներից մեկը երկրորդ դասարանում սովորող մի երեխա էր: Նրան հարցրին.

- Որ մեծանաս, ի՞նչ տիս դառնալ:

- Միլիցա:

- Միլիցեն ինչի՞դ ա պետքը (զարմացան վարորդն ու ավագ ուղևորը)։

- Որ ավտոներին կանգնացնեմ ու կարգ հաստատեմ:

- Հա բայց գիտե՞ս էդ ձևի մլիցա դառնալը ինչ թանկ հաճույք ա...

Երեխան զարմացած հայացքով նայեց նրանց և լռեց՝ երևի հիշելով Վլադիմիր Գասպարյանի ոգեշունչ ելույթները արդարամիտ, հանրությանը իրապես ծառայող ոստիկանների մասին: Փաստորեն Վլադիմիր Գասպարյանը պետք է հաշվի առնի, որ այդ ոգեշունչ ելույթներն ազդում են միայն մինչև 8 տարեկան երեխաների վրա, իսկ բարեփոխված ոստիկանական համակարգին ոչ ոք չի հավատում: Չափահաս քաղաքացու համար ոստիկանը դեռ մնում է «մլիցա», իսկ ճանապարհային ոստիկանը՝ «գայիչնիկ»:

Քիչ անց մեր ավագ ուղևորը սկսեց գանգատվել, որ իր թոռնուհին 6 քննություն է տվել, և որ 5-ը 100-ից 100 է ստացել, իսկ վերջինը դիտմամբ 65 են նշանակել, որպեսզի անվճար չլինի: Քաղաքացին այլևս կրթական ոլորտում բարեփոխումներին չի հավատում:

Ես ձեզ ներկայացրի Նոյեմբերյան-Երևան մայրուղու սկզբնամասի 30 կիլոմետրը. մնացած ճանապարհին, ցավոք, սովորության համաձայն, ես քնած էի, բայց վստահ եմ, որ պարզ ու հասարակ գյուղացին ճշգրիտ տվել է Հայաստանի Հանրապետության ներկայիս տնտեսական, սոցիալական, քաղաքական և իրավական գնահատականը:

Այս պարագայում առաջիկա ընտրություններին իշխանությունների վերարտադրման դեպքում երկու տարբերակ կա՝ կա՛մ ընտրությունները կեղծված են, կա՛մ ՀՀ բնակչությունը մազոխիստ է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վենեսուելայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել, կան ավերածություններ6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ»Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ»Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ»Սթրեսի կառավարման հոգեբանական և կենսակերպային մեթոդները Միջազգային ավտոշուկան շարունակում է անկումը․ վաճառքները նվազել են արդեն հինգերորդ ամիս անընդմեջԵրեխաների շրջանում ագրեսիայի պատճառներըՄերձավոր Արևելքում էներգետիկ անվտանգությունը դառնում է գլխավոր խնդիրՔննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորություններըBerliner Zeitung․ Ֆոն դեր Լայենի դեմ ստուգում են սկսել՝ Զելենսկու հետ նամակագրության պատճառովԻսրայելը մտադիր չէ զորքերը դուրս բերել Հարավային ԼիբանանիցՃապոնիան և Հարավային Կորեան վերականգնում են հարաբերություններըԵվրոպական Միությունը քննարկում է նոր պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբՕմանը և Իրանը ստեղծում են համատեղ աշխատանքային խումբՀրդեհ՝ Երևանի Վարդաշեն 6-րդ փողոցում. տարհանվել է 12 քաղաքացիՄերց. ՌԴ-ի հետ խաղաղության բանակցությունների ժամանակը դեռ կգաՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձև է ընդունելԵՄ-ն նոր ներդրումային նախաձեռնություն է մեկնարկում Կենտրոնական ԱսիայումՄեդվեդև․ Ուկրաինայում միակ օրինական իշխանությունը խորհրդարանն էԹրամփը հետաձգել է բնակարանաշինության մասին օրենքի ստորագրումըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՌուսաստանում տարեկան գնաճը հասել է 5,82 տոկոսիՄեկ օրում Հորմուզով անցել է շուրջ 72 նավ. ՌայթՀՀ, ԱՄՆ, Ֆրանսիայի,Հունաստանի բարձրաստիճան զինվորականներ հետևել են «Արծիվ գործընկեր 2026»-ի ընթացքինՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրելՈւԵՖԱ-ն շնորհավորել է Լիոնել Մեսսիի 39-ամյակըՌուբիոն հայտարարում է՝ Իրանին չի թույլատրվի տուրք գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերից«Իրավունքը պետք է գերակայի». Արամ Վարդևանյանը՝ ընտրությունների հարցով ՍԴ նիստին ընդառաջՆոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոցՀոսպիտալացվել է 1,5 տարեկան երեխաՎաշինգտոնն ամբողջությամբ վերահսկում է վենեսուելական նավթի արտահանումը. Ռայթ20-30 հոգով հարձակվել, ծեծում էին․ կարող էին՝ մահացու հարվածներ հասցնել․մանրամասներ՝ ավագանու նիստից (տեսանյութ)Ալ-Հիլալը պատրաստվում է 170 միլիոն եվրո առաջարկել Բարսելոնայի աստղի համարՆերկայացվել է Tenet Plus նոր բյուջետային քրոսովեր L4Մեդվեդևը ՀՀ-ին և մի շարք այլ երկրների մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանը աջակցելու մեջԷնդի Բերնեմը մնացել է առանց լուրջ մրցակիցների Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի ճանապարհին․ Sky NewsԵս, որ բավականին ուշադիր հետևում եմ քաղաքական հետապնդումների թեմային, քաղբանտարկյալների հաշիվը վաղուց կորցրել եմ․ Կարեն ՎրթանեսյանՌուբիոն հերքում է, թե Իսրայելը փորձում է տապալել ԱՄՆ-Իրան գործարքըՖրանսիայի ազգային գրադարանում հայտնաբերվել են Մոցարտի կորած ստեղծագործություններըԲիթքոինի հունիսյան երկրորդ անկումը․ արժեքը նվազել է 60 հազար դոլարից ԱՄՆ-ն իբր օգտագործում է գաղտնի լազերային զենք Իրանի անօդաչուների դեմ. ռուս փորձագետի հայտարարությունՀրացաններ, նռնակներ, տարբեր տրամաչափերի փամփուշտներ․ կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք Ռուսաստանը հայտարարել է, որ մինչև տարեվերջ դատական հայց կներկայացնի Բալթյան երկրների դեմ 44-օրյա պատերազմի հերոսի քույրն ահազանգում է՝ եղբոր դիմանկարը ջնջել ենՖոն դեր Լայենը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ Զելենսկու հետ գաղտնի նամակագրության պատճառովՆատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբԻշխանությունը քաղաքական դաշտում անընդհատ ապօրինի միջամտությունների է դիմելու․ Տիգրան ԱբրահամյանՀայաստանի խաղաղության օրակարգը՝ Ամերիկյան պետությունների կազմակերպության վեհաժողովում Հայտնի են Առողջության ապահովագրության հիմնադրամի նոր տնօրենն ու խորհրդի կազմըԱշխարհն անցել է անդառնալի փոփոխությունների միջով. Մեդվեդև
Ամենադիտված