Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ին Հեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն 

Արտակ Զաքարյանը պատասխանել է Վարդան Օսկանյանի գրառումներին

Վերջին լուրեր

ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը պատասխանել է Վարդան Օսկանյանի facebook-յան գրառմանը, որը ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ստորև.

«Այնուամենայնիվ հարկ եմ համարում անդրադառնալ Վ. Օսկանյանի մի շարք ֆեյսբուքյան դատողություններին, բայց ոչ ֆեյսբուքյան էջերով:
Նախ անգլիացի փիլիսոփա Թոմաս Հոբսին մեջբերելով լավ կլիներ ասվեր հոբսյան տեսության ողջ էությունը, ոչ թե մեկ դրույթ՝ ինչը կապ չունի ոչ Հոբսի կողմից առաջ քաշվող եզրահանգումների ու գաղափարաբանության, ոչ էլ առավել ևս մեր պետության ու կառավարման համակարգի հետ: Առանձնահատուկ ցանկանում եմ շեշտել, որ Հոբսը պետությունը դիտարկում է որպես մարդկանց երկարատև համաձայնություն, ինչը վերջ դրեց նախապետականության իրավիճակներում առկա «բոլորի պատերազմը բոլորի դեմ» մոդելին: Հոբսը իր բոլոր աշխատություններում և հատկապես Օսկանյանի կողմից նշված «Լևիաթանում» հիմնվում է բոլոր մարդկանց ի սկզբանե հավասարության սկզբունքի վրա, և միայն առանձին մարդիկ են սահմանափակում իրենց ազատություններն ու իրավունքները հանուն պետության, որի նպատակը խաղաղության և անվտանգության ապահովումն է: Ուստի կարիք չկա փորձել թյուրիմացությունների մեջ գցելու միջոցով կարգապահության և պետության կողմից սահմանվող ընդհանուր իրավունքների ու պարտականությունների կիրառումը կապել կառավարման դաժանության ու անարդարության հետ: Իսկ Հոբսի էթիկան ելնում է մարդու անփոփոխ և զգացական բնությունից: Հոբսի տեսության հիմքերից մեկն էլ ինքնապաշտպանության ու կարիքների բավարարմանը ձգտելու «բնական օրենքն» է: Դրա համար էլ Օսկանյանը և իր կուսակցությունը նախորդ ընտրություններում պարբերաբար խոստումներ էին տալիս, որոնք վերաբերվում են մարդկանց կարիքների բավարարմանը, ոչ թե տարբեր փիլիսոփաների և իրականության միջև իր ներկայիս պատկերացրած տարբերություններին: Եվ մի բան էլ, Հոբսը նշում է, որ իր բովանդակությամբ բարոյական պարտքը համընկնում է քաղաքացիական պարտավորությունների հետ, ինչն էլ ելնում է հասարակական դաշինքից կամ ինչպես հաճախ ընդունված է ասել, սոցիալական պակտից: Սրա մասին է պետք մտածել:
Ըստ էության պետք է ասեմ նաև, որ տեսության մեջ Օսկանյանի կողմից մեջբերված հոբսյան և լոքյան մոտեցումները միմյանց չեն հակասում, այլ ընդհակառակը, փոխլրացնում են: Իսկ ամենատարօրինակը մեր ընդիմախոսի եզրակացությունն է՝ ըստ որի կառավարման խորհրդարանական համակարգին անցնելը թափանցիկ է դարձնելու որոշումների կայացումը և մեծացնելու է պատասխանատվության բեռը: Երկու պարզ դիտարկում անեմ Ձեր պնդումների անհիմն լինելն ապացուցելու համար. նախ մեզ շատ ծանոթ գործով ԵՄ անդամ ու խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող Հունգարիայի իշխանությունների կողմից Սաֆարովի հանձնումը բոլորովին էլ թափանցիկ որոշման արդյունք չէր: Եվ հակառակը՝ կառավարման նախագահական ու կիսանախագահական համակարգերում բոլորովին էլ փակ չեն որոշումների կայացման մեխանիզմներն ու քաղաքական պատասխանատվության չափաքանակները: Օրինակ՝ Հայաստանյան կոալիցիաներում որոշ քաղաքական ուժերի քաղաքական պատասխանատվությունը ներկայումս գործող համակարգում էլ պակաս չի եղել, սակայն պատասխանատու վերաբերմունքի պակասը որոշների դեպքում ակնհայտ է եղել: Երկրորդը՝ քաղաքական ուժերի պատասխանատվությունը մեծացնելու մասին կարելի կլինի խոսել այն ժամանակ, երբ ամբողջովին կայացած կլինի կուսակցական համակարգը: Այսօր շատ քիչ կուսակցություններ կարող են խոսել կայացած լինելու և պատասխանատվություն ստանձնելու մասին: Դրա համար միայն նյութական կամ մարդկային ռեսուրսները բավարար չեն, այլ առաջին հերթին անհրաժեշտ են կայացած քաղաքական գործիչներ, ովքեր պետական ու հասարակական շահը ի զորու են բարձր դասել ամենատարբեր շահերից:

Ինձ համար տարօրինակ է նաև Օսկանյանի վերջին պնդումը ուժեղ նախագահի մասին: Չէ որ մարդկության պատմության մեջ և հատկապես պետությունների կայացման ու հզորացման մեջ առաջնահերթ դերակատարություն է ունեցել և ունի առաջնորդի անձի որակները: Բոլոր հաջողված նախագահներն էլ իրենց պատմության մեջ մնացել են որպես խարիզմատիկ, ուժեղ, սկզբունքային ու որոշումների կայացման ընդունակ լիդերներ: Տարօրինակ է, որ երկար տարիներ լինելով պետական ու քաղաքական կառավարման մեջ, դուք հիմա հակադրվում եք պարզագույն ճշմարտություններին: Հիշեք պարոն Օսկանյան, առավել ևս ճգնաժամեր ապրող ժամանակակից աշխարհում ուժեղ, փորձառու և վստահություն վայելող առաջնորդ բոլոր երկրներին է անհրաժեշտ՝ անկախ կառավարման ձևից»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է
Ամենադիտված