Իրանի երկրաշարժի հետցնցումները զգացվել են ՀՀ-ում
Վերջին լուրեր
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով 20.21-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.4 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 26 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են. հյուսիսային լայնություն` 38.51˚ և արևմտյան երկայնություն` 46.77˚:
Ըստ նախնական տեղեկատվության` երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում, մասնավորապես Քաջարանում և Կապանում` 2-3 բալ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)