Զույգը 157 դոլարով վաճառել է աֆրիկյան փայտե դիմակը և պարզել, որ դրա իրական արժեքը 4,4 միլիոն դոլար է
ԱյլՖրանսիայից տարեց զույգը 157 դոլարով վաճառել է հին աֆրիկյան փայտե դիմակը, իսկ հետո պարզել, որ դրա իրական արժեքը կազմում է 4,4 միլիոն դոլար, գրում է Inside Edition-ը։ Դրանից հետո թոշակառուները դատական հայց են ներկայացրել հնաոճ իրերի վաճառողի դեմ։
Ըստ լրատվամիջոցների՝ տարեց ամուսինները դիմակը հայտնաբերել են տունը մաքրելիս։ Նրանք այն տարել են տեղի հնաոճ իրերի խանութ, որտեղ վաճառողը համաձայնել է գնել այն 157 դոլարով։ Մի քանի ամիս անց զույգը թերթում կարդացել է, որ դիմակն իրականում հազվագյուտ ծիսական իր է Գաբոնից, որը վաճառվել է աճուրդում 4,4 միլիոն դոլարով:
Ամուսինները պնդում են, որ իրենց խաբել են ու հայց են ներկայացրել վաճառողի դեմ։ Ամբաստանյալը պնդում է, որ ինքը աֆրիկյան արվեստի ոլորտի փորձագետ չէ, և որ ինքն էլ է դիմակի իրական արժեքի մասին իմացել ավելի ուշ՝ աճուրդի տան միջոցով։
Նշվում է, որ դատարանը վարույթ է ընդունել ամուսինների հայցը։