Հայտնի է դարձել Բրեժնևայի եւ Մելաձեի ամուսնալուծության պատճառը
ԺամանցՀայտնի է դարձել, թե ինչու են ուկրաինացի երգչուհի Վերա Բրեժնևան և պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն որոշել ամուսնալուծվել։ Այս մասին հայտնում է Комсомольская правда-ն։
Մեդիա մենեջեր Ալենա Կրասնայայի խոսքով՝ զույգը բաժանվել է քաղաքական իրավիճակի շուրջ տարաձայնությունների պատճառով։
«Ասում են՝ Վերան ուզում էր, որ Կոստյան բացահայտորեն աջակցի Ուկրաինային։ Բայց նա հրաժարվել է, քանի որ Ռուսաստանում ունի պրոդյուսերական կենտրոն և բավականին շատ անշարժ գույք։ Ուստի Վերայի հետ տարաձայնություններ են սկսվել ու նրանք բաժանվել են։ Այժմ Կոստյան ապրում է Իտալիայում, Վերան՝ Բալթյան երկրներում»,- ասաց պրոդյուսերը։
Պրոդյուսերը նաև ասել է, որ զույգը հավասարապես բաժանել է Մոսկվայի մարզի էլիտար տարածքում գտնվող իրենց առանձնատան վաճառքից ստացված 350 միլիոն ռուբլին, քանի որ այն ձեռք է բերվել իրենց ամուսնության ժամանակ։