Ավստրալացի ֆուտբոլիստը հայտնվել է ամենաթեժ կանանց թոփ 100-յակում
ԼուսանկարներԱվստրալացի ֆուտբոլիստ Դին Լեյդլին, ով այժմ ներկայանում է որպես տրանսգենդեր կին Դենի Լեյդլի, ճանաչվել է MAXIM ամսագրի 100 ամենաթեժ կանանցից մեկը։ Առաջին տեղը զբաղեցրել է դերասանուհի Մարգո Ռոբին։ Այս մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 19-ին։
Ավստրալական ֆուտբոլի աստղ 56-ամյա Դենի Լեյդլին նախկինում հայտնի էր որպես Դին Ջեյմս Լեյդլի։ Նա 151 խաղ է անցկացրել Ավստրալիայի ֆուտբոլային լիգայում՝ West Coast Eagles-ի և North Melbourne-ի կազմում։ Լեյդլին որպես մարզիչ աշխատել է North Melbourne–ում 2003-ից 2009 թվականներին:
Տղամարդ ժամանակ նա ամուսնացել է կնոջ հետ, որից ունի երեք երեխա։
Այժմ Լեյդլին, որն արդեն հայտնի է որպես Դենի, Ավստրալիայի հարյուր ամենագեղեցիկ և հաջողակ կանանցից մեկն է ճանաչվել։ Նա վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 92-րդ տեղը։