Երևանում 23-ամյա վարորդը Lexus-ով կոտրել է ճանապարհի ցուցանակը, հայտնվել կանաչ գոտում և կոտրել ծառեր
Արտակարգ Պատահար
Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Էդգար Մխիթարյանը իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Բաբայան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել երթևեկությունը կարգավորող ցուցանակը, հայտնվել կանաչ գոտում, արմատախիլ արել 2 ծառ և հայտնվել շինության պարսպի մոտ։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների` վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։ Պարեկային ծառայությունն ունի տեղեկություններ, որ վթարի պատճառը եղել է վարորդի կողմից «դրիֆտ» անելը, ինչի հետևանքով չի կարողացել կառավարել ավտոմեքենան, և տեղի է ունեցել վթարը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը