Քանյե Ուեսթն Իլոն Մասկին խոստովանել է, որ ավտովթարից հետո տառապում է աուտիզմով
ԺամանցՔանյե Ուեսթը Իլոն Մասկի հետ անձնական նամակագրություն է փոխանցել իր մտերիմ ընկերոջը՝ բլոգեր Յան Քոնորին։ Երաժիշտը խնդրել է նրան հրապարակել հաղորդագրությունները։ Դրանցում ռեփերը միլիարդատիրոջը խոստովանել է, որ ինքն աուտիզմի նշաններ ունի։ Նրա կարծիքով՝ պատճառը ավտովթարն է եղել։ Քանյեն ընդգծել է, որ ինքը երկբևեռ խանգարումով չի տառապում։
Ծավալուն հաղորդագրության սկզբում ռեփերը Մասկին հարցրել է, թե երբ են իրենք խոսելու։ Քանյեն նշել է, որ Իլոնը պարտավոր չէ հանդիպել իր հետ։ Այնուամենայնիվ, եթե դա տեղի չունենա, ապա «իրենց հարաբերությունների բնույթը պետք է փոխվի»: Կատարողի խոսքով՝ Մասկը հատուկ չի բարձրաձայնում իր նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի հետ կապված իրավիճակի մասին։