Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ին Հեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն 

Ո՞ւմ կընտրի Բաղրամյան 26-ը

Վերջին լուրեր

Ավանում քարոզարշավի սկիզբն է, բայց արդեն իսկ ակնառու է թեկնածուների «քաշային տարբերությունները»: Քաղաքական առումով «քաշային առավելությունը», բնականաբար, խորհրդարանական բովով անցած Ստյոպա Սաֆարյանինն է, սակայն դատելով շտաբերի քանակից՝ առաջատարը Տարոն Մարգարյանի աներձագն է. այս առումով նրան հասնող չկա՝ 35 շտաբ. ըստ երևույթին՝ ՀՀԿ թեկնածուի օգտին «զինվորագրվել» են ՀՀԿ բոլոր շտաբերը:

Առաջադրված թեկնածուներից մյուս երկուսը թեև ընդդիմությունից են՝ մեկը ՀԱԿ անդամ Արմենակ Դովլաթյանն է, մյուսը՝ ՀԺԿ-ական Էդուարդ Պետրոսյանը, սակայն դատելով նրանից, որ թե՛ շտաբ չունեն, թե՛ անուններն առանձնապես ոչինչ չեն ասում, ենթադրելի է, որ պայքարը գնալու է հիմնականում Ստյոպա Սաֆարյանի և Ռոբերտ Սարգսյանի միջև:

Իսկ պայքար, ինչպես պարզվում է, հնարավոր է և լինի՝ որքան էլ արդեն տևական ժամանակ Հայաստանում ընտրապայքար որպես այդպիսին գոյություն չունի, ընտրություն կոչվածն ընդամենը թատրոն է, որ խաղացվում է՝ ձևական լեգիտիմություն հաղորդելով նրան, ում օգտին վերին ատյանում որոշում է ընդունվում հաղթանակ գրանցել:

Առ այն, որ ՀՀԿ թեկնածուն Ռոբերտ Սարգսյանի անուն-ազգանունը կրող անձնավորությունն է, որի հաղթաթուղթը քաղաքապետի աներձագ լինելն է, թվում է, թե առանձնապես սարեր-ձորեր ընկնելու կարիք չկա. ՀՀԿ թեկնածուն անպատճառ հաղթելու է: Սակայն հենց այստեղ է, կարող է և աշխատել մի «բայց»:

Ռոբերտ Սարգսյանն առաջադրվել է, քանի որ այդպես է ցանկացել Տարոն Մարգարյանը: Որքան էլ Մարգարյանն այս տարիներին շեշտակի առաջընթաց գրանցեց, որքան էլ նրան ընդունում են որպես խնդիրներ չառաջացնող և այդ առումով ընդունելի անձնավորություն, այնուամենայնիվ, ՀՀԿ-ում, պարզվում է, այդքան էլ միանշանակ չի վերաբերմունքը Մարգարյանի նկատմամբ: ՀՀԿ մի թևին՝ որոշ խոսակցություններով՝ վարչապետական թևին, այդքան էլ դուր չի եկել Տարոն Մարգարյանի նմանօրինակ «աճը», որ նա արդեն այնքա՜ն կա, որ կարող է ցանկացած ընտրատարածքում արդեն իր ցանկալի մարդուն ընտրել տալ: Հենց սա է, որ կարող է աշխատել Ստյոպա Սաֆարյանի օգտին և, որ ավելի կարևոր է, կարող է նաև ամենաբարձր մակարդակում ընդունվելիք որոշման հիմքում դեր ունենալ:

Մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններին նույն վերին ատյանում որոշում ընդունվեց քաղաքական դաշտ գործուղել Արման Սահակյանին: Արմանը, ասում են, խելոք տղա է, հաջողում է բիզնեսի մեջ, սակայն շատ ուրիշ խելոք ու հաջողակ բիզնեսմեններ էլ կան, որոնք ոչ մի շանս չունեն քաղաքական դաշտում հաջողություն գրանցելու, ավելին՝ ցանկություն էլ չունեն: Հայտնի չէ՝ Արմանն ունե՞ր ցանկություն, թե՝ ոչ, այնուամենայնիվ, որոշումը կայացվեց և նա գործուղվեց ընտրական թատերաբեմ: «Գործուղման թուղթ» ստորագրողը նրա «կնքահայր» Միքայել Մինասյանն էր: Առաջին հայացքից զարմանալի էր, թե ինչպե՞ս կարող էր Մինասյանն իր ընկերոջն ուղարկել նման ընտրատարածք. 34-րդ ընտրատարածքը Գյումրիում է, որտեղ տեր ու տնօրեն են Գյումրու կլանները, իսկ երևանցի Արման Սահակյանը, որքան էլ ներդրում ունենար «Շիրակ» ֆուտբոլային ակումբի հարցում, այնուամենայնիվ, «չուժոյ» էր: 34-րդ ընտրատարածքը հենց սկզբից ֆիքսվեց նաև ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության «թատերաբեմ». Արման Սահակյանը ներկայացնում էր ՀՀԿ-ն, Մարտուն Գրիգորյանը՝ ԲՀԿ-ն։ Սահակյանը քաղաքակիրթ մարդու համարում ուներ, Գրիգորյանին անընդհատ կապում են կրիմինալի հետ: Պայքարը թեժ էր թվում, իշխանական լրատվամիջոցները կարծես թե լծված էին նաև Սահակյանի հաղթանակն ապահովելու գործին, ընթացիկ շրջանառության մեջ դրվեցին նաև Գրիգորյանի կրիմինալ անցյալը փաստող մի քանի կոմպրոմատներ անգամ: Սակայն այդ ամենով հանդերձ, մայիսի 7-ին հայտարարվում է, որ հաղթանակ է տարել ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Մարտուն Գրիգորյանը: Արման Սահակյանն անմիջապես իր ֆեյսբուքյան էջում շնորհավորում է մրցակցին և միայն այդ ժամանակ բացահայտվում է մինչև վերջ փայլուն կազմակերպված շոուի ամբողջ իմաստը: 34-րդ ընտրատարածքը, փաստորեն, ընտրվել էր որպես «փորձադաշտ»՝ Հայաստանում արդար ընտրություն-շոու խաղալու համար, ցույց տալու համար, թե ինչպես կարող է, այսպես ասած, ընդդիմադիր թեկնածուն հաղթանակ տանել անգամ նման՝ թվում է թե դժվար պայմաններում: Հաղթեց, ուրեմն՝ արդարություն կա, ուրեմն արդար ընտրություն էր: Իսկ ամենակարևորը, ըստ երևույթին, գլխավոր սցենարիստ Միքայել Մինասյանի փայլուն դասն էր ընտրությունների բոլոր նախկին, ներկա ու ապագա խաղացողներին՝ հորդորելով Սահակյանին կասկածի չենթարկել ընտրությունների արդյունքներն ու առաջինը շնորհավորել Գրիգորյանին՝ դրանով իսկ ցույց տալով, թե ո՛րն է քաղաքակիրթ ընտրապայքարը: Ի դեպ, նույն Մինասյանը նաև չէր զլացել հրապարակավ «շոյել» Սահակյանի գլուխը՝ շնորհավորական նրա գրառմանը քոմենթով՝ «կեցցես» ասելով:

Սահակյանն այդ անգամ պատգամավոր չդարձավ, սակայն Սահակյանը հաջողությամբ իրագործեց իրեն վերապահված բացառիկ առաքելությունը և քանի որ հայաստանյան ընտրությունների գլխավոր ճարտարապետներից մեկը որոշել էր ընկերոջը դարձնել պատգամավոր, առիթը չուշացավ. Սամվել Բալասանյանը նույն վերին ատյանի որոշմամբ գործուղվեց Գյումրու քաղաքապետարան և վայր դրեց մանդատը՝ այլ կերպ ասած, ազատեց տարածքը Արման Սահակյանի համար: Ամենայն հավանականությամբ, դեկտեմբերի 2-ի ընտրություններում թիվ 35 ընտրատարածքում մանդատը արդեն բաժին կհասնի «Սովռանո» ընկերության տնօրենին: Առաջադրված ՀՀՇ-ական Մուրադ Գրիգորյանը տեղական կլանների վառ ներկայացուցիչ չէ, այնպես որ նրա շանսերը այդքան էլ բարձր չեն:

Հենց այս նախադեպն է, որը ևս կարող է Ստյոպա Սաֆարյանի համար բարենպաստ գործոն ծառայել: «Ժառանգության» անդամը իրեն վատ չի դրսևորել այս ընթացքում, Բաղրամյան 26-ում նրան այս առումով այդքան էլ վատ չեն վերաբերվում, ամեն դեպքում, քաղաքական դաշտում նա արդարացված ֆիգուր է, որ կարող է օգուտ բերել, ինչը դժվար է ասել Մարգարյանի աներձագի մասին. վերջինս Երևանի կադաստրի պետի տեղակալն է, մինչ օրս քաղաքականության մեջ ակտիվության նշաններ չի դրսևորել և, ամենայն հավանականությամբ, ընտրվելու դեպքում համալրելու է «հհկ-ական կոճակների» շարքը, ինչը չի կարելի ասել բոցաշունչ ու խոսքաշեն Սաֆարյանի մասին: Սրան եթե գումարենք նաև տարոնմարգարյանական քաղաքական ակտիվությունից դժգոհությունը, Սաֆարյանի շանսերը՝ անգամ իր 1,5 շտաբի պայմաններում, այդքան էլ վատ կարող են և չդիտվել, հատկապես, որ «ժառանգականը» ԲՀԿ-ական, այլընտրանքային ընդդիմություն Գրիգորյանից էլ ավելի ընդդիմադիր է, այնպես որ «եվրոպաներում» հաստատ նրա հաղթանակը կդիտվի որպես Հայաստանի ժողովրդավարության լուրջ ցուցիչ: Ամեն ինչ, ամեն դեպքում, կախված է Բաղրամյան 26-ի որոշումից, թե ինչը նախընտրելի կհամարեն այնտեղ և ում «գործուղումը» նպատակահարմար կգտնեն պատմական կոնկրետ ժամանակահատվածում:

Հետգրություն

Որքան էլ շատերի կողմից ցավալի ընդունվի «վերին ատյաններում որոշվող ընտրություններ»-ով պետության փաստը, այնուամենայնիվ, դժվար է ասել՝ արդյո՞ք այսօրվա՝ 5-30 հազար դրամով ծախվող ընտրազանգված ունեցող Հայաստանի համար այս տարբերակն ավելի ընդունելի չէ՝ թեկուզ ազգային անվտանգության տեսանկյունից առ այն, որ մեր հարևանները կարող են շատ ավելի առատաձեռն գտնվել՝ ընտրական «ստավկաները» հասցնելով անգամ 100 հազարի:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է
Ամենադիտված