Երևանի որոշ փողոցներում ժամը 07:00-ից 21:00-ը կարգելվի 1.5 տ առավելագույն բեռնվածությամբ բեռնատարների մուտքը
ՀասարակությունԿից ներկայացվող սխեմայի համաձայն՝ քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևանի նշված հատվածներում առաջիկայում կարգելվի 1.5 տ առավելագույն բեռնվածությամբ բեռնատարների մուտքը: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
«Արգելքը կգործի առավոտյան ժամը 7:00-ից մինչև երեկոյան 21:00-ը:
Ճանապարհային նշաններին չենթարկվելն առաջացնում է տուգանք 5000 ՀՀ դրամի չափով՝ համաձայն «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի 124-րդ հոդվածի»,- գրել է նա: