Խոշոր ավտովթար՝ Արարատում. Այգավանում բախվել են Mercedes-ն ու Ford Transit-ը, վերջինը կողաշրջվել է
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Այգավան գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Վեդիի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը