Վանաձորի ԲԿ-ում արցախցի 2-րդ փոքրիկն է ծնվել
ՀասարակությունՎանաձորի բժշկական կենտրոնում ժամեր առաջ լույս աշխարհ է եկել արցախցի երկրորդ փոքրիկը: 2800 գրամ քաշով ու 50 սմ հասակով ծնված Եվան երիտասարդ ընտանիքի առաջնեկն է:
Ծնունդն ընդունել են մանկաբարձ-գինեկելոգներ Արամայիս Դունամալյանն ու Նելլի Միրզոյանը:
Մայրը՝ Վարդուհի Ավակիմյանը, մինչ տեղահանվելը, աշխատել է Արցախի «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթում՝ որպես երգչուհի:
Ընտանիքը Արցախից բռնի տեղահանվել էր սեպտեմբերի 24-ին՝ Ստեփանակերտից:
Լուսանկարում փոքրիկ Եվան է` բժիշկ Արամայիս Դունամալյանի հոգատար ձեռքերում: