Ալիևը Պետդեպ-ի ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները
Արտաքին ՔաղաքականԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը քննարկել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական Ջոշուա Հեքի հետ, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ»,- հայտնում է Ալիևի մամուլի ծառայությունը։
«Ալիևը կրկնել է Բաքվի մտադրությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների շարունակման և դրա վաղ ստորագրման վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրության մեջ։