Իսրայելի պաշտպանության բանակը քննադատել է Գրետա Թունբերգին Պաղեստինին աջակցելու համար
Իսրայելի Պաշտպանության բանակի խոսնակ Արյե Շարուզ Շալիկարը քննադատել է էկոակտիվիստ Գրետա Թունբերգին Պաղեստինին և Գազայի հատվածին աջակցող առցանց արշավի համար։ Politico-ին տված հարցազրույցում նա Թունբերգին մեղադրել է իսրայելցիների դեմ ահաբեկչական հարձակումների մասին լռելու մեջ։
«Յուրաքանչյուր ոք, ով ապագայում իրեն այս կամ այն կերպ իրեն կհամեմատի Գրետայի հետ, իմ կարծիքով, ահաբեկչության կողմնակից է», - ասել է նա:
Նրա կարծիքով, Գազայի հատվածի հետ համերաշխություն դրսևորելով՝ միաժամանակ անտեսելով ՀԱՄԱՍ-ի գործողությունները Իսրայելում, Թունբերգը չի պաշտպանում Պաղեստինին, այլ կոծկում է ահաբեկչական գործողությունները՝ «կարծես դրանք գոյություն չունեն»։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը