Այսօր՝ ժամը 23։00-ից, Կոմիտասի կամրջի հատվածում երթևեկությունը կկազմակերպվի մեկ երթևեկելի գոտով
ՀասարակությունԵրևանի քաղաքապետարանը հայտնում է․ «Հոկտեմբերի 20-ին ժամը 23:00-ից, իրականացվելու է Դավթաշենի կամրջի միջին նորոգման աշխատանքներ, ինչով պայմանավորված
Դավթաշեն վարչական շրջանից դեպի Կոմիտասի պողոտա՝ կամրջի հատվածում երթևեկությունը կազմակերպվելու է հանդիպակաց հոսքի ուղղությամբ առանձնացված մեկ երթևեկելի գոտիով:
Շինարարական աշխատանքների ընթացքում հասարակական տրանսպորտի երթուղիների ուղեգծերի փոփոխություններ չի նախատեսվում»։