Նոյեմբերի 1-ից Երևանում կմեկնարկի աշնանային էտը. արժեքավոր ծառատեսակներ են տնկվելու
ՀասարակությունԵրևանում նախատեսվում է տեղադրել հասարակական տրանսպորտի նոր խելացի կանգառասրահներ: Այս մասին նշվել է այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Բացի այդ, ներկայացվել է, որ այսօրվանից մայրաքաղաքում կիրականացվեն արժեքավոր ծառատեսակների լրացման աշխատանքներ: Ծրագիրը մեկնարկում է Մաշտոցի պողոտայից: Նոյեմբերի 1-ից էլ կմեկնարկի աշնանային էտը:
Մայրաքաղաքի ծանրաբեռնված երթևեկությունը կանոնակարգելու համար՝ Երևանի քաղաքապետարանը ՃՈ-ի հետ որոշ լուծումներ է նախանշել: