Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը դադարեցնում է իր պարտականությունները
Քաղաքական
Արման Բարխուդարյանը վաղվանից կդադարեցնի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները։ Այս մասին Բարխուդարյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Հարգելի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ, 24.10.2023 թվականից դադարեցնում եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի իմ աշխատանքային գործունեությունը: Ձեր վստահության շնորհիվ պատիվ եմ ունեցել իմ ներդրումն ունենալ ի բարօրություն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ծավալվող բազմաբնույթ աշխատանքներին: Պաշտոնավարման առաջին իսկ օրվանից ինձ վստահված աշխատանքին վերաբերվել եմ ամենայն պատասխանատվությամբ և ուժերիս ներածին չափով փորձել եմ կատարել առավելագույնը, ինչ խոսք, դեռ շատ անելիքներ կան»,– գրել է Բարխուդարյանը:
Նա իր աշխատանքային գործունեությունը կշարունակի որպես Երևանի ավագանու անդամ:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը