Թաթարստանի բնակչուհին ամուսնացել է իր որդեգրած որդու հետ
ԱյլԹաթարստանի 53-ամյա բնակչուհին ամուսնացել է իր որդեգրած 22-ամյա որդու հետ, կինը տղային որդեգրել է ութ տարի առաջ։ Այս մասին հայտնում է Life-ը՝ Shot-ին հղումով։
Հարսնացուն 53 տարեկան է, իսկ երիտասարդ ամուսինը՝ 22։ Կինը մանկատանը ուսուցչուհի է աշխատել և նկատել է դեռահասին, իսկ երբ տղան դարձել է 14 տարեկան, որդեգրել է նրան։
Այս ընթացքում նրանք այնքան են մտերմացել, որ երբ երիտասարդը մեծացել է, որոշել են ամուսնանալ։ Նորապսակներն ասում են, որ իրենց միությունը հիմնված է արվեստի վրա, չեն զգում տարիքային տարբերությունը, ուշադրություն չեն դարձնում սոցցանցերում քննադատության ալիքին, ընտանիքն ունի ևս վեց որդեգրված երեխա։
Հայտնի է, որ 22-ամյա ամուսինը երգում և ելույթ ունենում տարբեր մրցույթների ժամանակ, 2017-ին նա հասել է «Ты супер!» նախագծի եզրափակիչ, որտեղ երգել է Ֆիլիպ Կիրկորովի հետ միասին։