Պարզվել է երթուղային ավտոբուսի վրա կրակած անձի ինքնությունը
ԻրավունքՀոկտեմբերի 21-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Հալաբյան փողոցում կարծես թե կրակել են իր կողմից շահագործվող երթուղային ավտոբուսի վրա: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանական ծառայությունից։
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 11.30-ին Արզումանյան փողոցում 48-ամյա տղամարդը օդաճնշիչ ատրճանակից կրակել և անզգուշությամբ վնասել է նշված ավտոբուսի կողային ապակին: Նա հայտնաբերվել, գույքը վնասելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: