Արմավիրի ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքն են բացահայտել
ՀասարակությունՈստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի 57-ամյա մի բնակիչ տանը կանեփից պատրաստված թմրանյութ է պահում: Տեղեկությունները հաստատվեցին: Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում խուզարկվեց տղամարդու տունը: Չհրկիզվող պահարանից հայտնաբերվեցին թղթե 22 փաթեթ՝ ընդհանուր 68,95 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով, ևս երկու փաթեթ՝ մոտ 5 գրամ կանեփի սերմով: Տանիքում հայտնաբերվեց թղթե 3 փաթեթ՝ ընդհանուր մոտ 74 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով:
Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, իր աճեցրած կանեփից է պատրաստել:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: