ՍԴ-ի պատվիրակությունը Բաթումում հանդիպել է Աջարիայի Գերագույն խորհրդի նախագահի հետ
Իրավունք
Վրաստանի Սահմանադրական դատարանի հրավերով Բաթում կատարած այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Դավիթ Գաբաիձեն։
ՍԴ-ից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավան և Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը։
Հանդիպման մասնակիցները կարևորել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում սերտ համագործակցությունը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)