Այսօր Կույրերի միջազգային օրն է
Վերջին լուրեր
Առողջապահության միջազգային կազմակերպության (ԱՀԿ) որոշման համաձայն՝ նոյեմբերի 13-ը համարվում է կույրերի միջազգային օր: Այդ օրը ԱՀԿ-ն պատահական չի սահմանել. 1745 թվականին նոյեմբերի 13-ին Ֆրանսիայում ծնվել է հանրահատ ուսուցիչ Վալենտին Գայուին, ով Փարիզում ու Պետերբուրգում հիմնել է կույրերի համար նախատեսված մի քանի դպրոց ու կազմակերպություններ:
Բացի այդ, Վ. Գայուին տպագրատուն է հիմնել ու հենց ինքն էլ սկսել է հրատարակել կույրերի համար նախատեսված առաջին գրքերը: Վ. Գայուի գրքերի հիման վրա էլ կույրերը գրաճանաչ են դարձել, մինչև 1829 թվականին Լուի Բռայլը հայտնագործել է կույրերի՝ բրալյան այբուբենը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)